Ֆրանսիական խոհանոցի այս նմուշը՝ ռատատույով կարկանդակը, գալիս է Նիցցայից և ավանդաբար մատուցվում է տաք վիճակում: Ռատատույն ընդհանրապես շատ համեղ բան է, իսկ կարկանդակի ներսում՝ էլ ավելի:
Բաղադրիչները
- 2 ոչ մեծ դդմիկ
- 2 միջին չափի քաղցր տաքդեղ
- 2 մեծ բադրիջան
- 6 միջին չափի հասած լոլիկ
- 1 մեծ գլուխ սոխ
- 2 պճեղ սխտոր
- 1-2 ճյուղ ռեհան
- 100 գրամ բեկոն
- ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ
- Խմորի համար
- 300 գ ալյուր
- 150 գրամից մի քիչ ավել կարագ
- 2 ձու
- մի պտղունց աղ
Պատրաստման եղանակը
- Կեղևից մաքրեք սմբուկներն ու բադրիջանները, 1,5 սմ հաստությամբ քառակուսաձև կտրատեք: Մաքրեք տաքդեղները, երկար շերտերով կտրատեք:
- Թավայի մեջ մի քանի գդալ ձիթապտղի ձեթ լցրեք, տապակեք դդմիկը, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Դդմիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծվի:
- Թավայի մեջ ձեթ ավելացրեք, տապակեք բադրիջանը, մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանալը: Կրկին տեղադրեք անձեռոցիկի վրա, որ քամվի:
- Մանր կտրատեք սոխն ու բեկոնը: Խառնեք իրար, ստացված խառնուրդը մոտ 10 րոպե տապակեք նույն թավայի մեջ: Մանրացրեք ռեհանը:
- Լոլիկները եռման ջրի մեջ մտցրեք, ապա՝ սառը ջրի մեջ, մաքրեք կեղևը, կտրատեք: Ճզմեք սխտորը:
- Սխտորն ու լոլիկը ավելացրեք սոխին ու բեկոնին, աղ ու պղպեղ արեք, ուժեղ կրակի վրա 10 րոպե եփեք: Խառնեք պատրաստի բոլոր բաղադրիչները, ավելացրեք ռեհանը:
- Խմորի համար հալեցրեք կարագը, ալյուրը մաղեք: Պնակի մեջ խառնեք կարագն ու ալյուրը, 100 մլ սառը ջուր ավելացրեք, արագ հունցեք խմորն ու այն 2 անհավասար մասի բաժանեք: Կարագը քսեք տապակին:
- Բացեք խմորի մեծ կտորը, տեղադրեք տապակի մեջ, անհրաժեշտության դեպքում հեռացրեք ավելորդ խմորը, որպեսզի ծայրերը հարթ լինեն: Խմորի մեջ լցրեք բանջարեղենային խառնուրդը: Բացեք խմորի փոքր կտորը, դրանով ծածկեք բանջարեղենը, ծայրերը փակեք: Խմորի մնացորդը կարող եք օգտագործել զարդարելու համար:
- Խմորի մակերեսին ձվի դեղնուց քսեք ու կարկանդակը 35 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Մատուցեք տաք վիճակում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019