Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցի հերթական նմուշը՝ կարտոֆիլային գրատանը, որի հիմնական բաղադրիչները կաթն ու կարտոֆիլն են:
Բաղադրիչները
- 1 կգ կարտոֆիլ
- 1-2 պճեղ սխտոր
- 400 մլ կաթ
- 500 մլ յուղոտ սերուցք կամ կրեմ-ֆրեշ, որը կարելի է փոխարինել յուղոտ թթվասերով
- 200 գ պինդ պանիր
- կարագ՝ տապակին քսելու համար, աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրեք, 5 մմ հաստությամբ կլոր կտրատեք:
- Կարտոֆիլը տեղադրեք կաթսայի մեջ, վրան լցրեք կաթը, դրեք միջին ուժգնության կրակի վրա, թողեք եռա: Եռալուց հետո կրակն ուժեղացրեք, եռացրեք ևս 8 րոպե:
- Տապակի վրա, որը ցանկալի է ուղղանկյունաձև լինի, սխտոր ու կարագ քսեք, կարտոֆիլի կեսը շարեք վրան, հավասարեցրեք:
- Պանիր քերեք: Կարտոֆիլի կեսի վրա լցրեք քերած պանրի կեսը, լցրեք յուղոտ սերուցքի կամ կրեմ-ֆրեշի կեսն ու սև պղպեղ արեք:
- Մնացած կարտոֆիլը ևս մեկ շերտով տեղադրեք, ծածկեք այն պանրի ու սերուցքի մնացած կեսերով: Վրան լցրեք այն կաթը, որի մեջ կարտոֆիլն եք եփել:
- Տապակը 45 րոպեով տեղադրեք 170 աստիճան ցելսիուս ջեմաստիճանի ջեռոցում: Գրատանը պատրաստ կլինի, երբ նրա մակերեսը ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա:
- Կարտոֆիլային գրատանի հետ կարող եք ոչ շատ չոր սպիտակ գինի մատուցել:
Խորհուրդ. Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2019