«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի:
«Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում, նախանշված միջոցառման պատճառով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ:
«ՉԻ». Սեպտեմբերի 4-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 13։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում, նախանշված միջոցառման պատճառով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի: Թե ինչ պատճառով, չէր նշել: Պարզվեց, որ այնտեղ հարսանիք է եղել:
Իհարկե, արդեն երկու օր է, այս թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: Բոլորը խոսում են, քննարկում, բացի իշխանություններից: Մի հատ ասֆալտին փռող ընկեր կա, ուրիշ վախտ 2 ժամանոց լայվ կաներ, բոլորի մեյդը կփռեր, անուն առ անուն կնշեր նրանց, ովքեր թույլ են տվել, որ հեթանոսական տաճարում հարսանիք անեն, կպահանջեր, որ անմիջապես քրեական գործ հարուցեին:
Մի անգամ նման բան եղել էր, երբ Գառնիի տաճարում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, ինչ-որ փարթի էին արել, այսօրվա իշխանականները այնպիսի աղմուկ էին բարձրացրել՝ բոլորին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին, մեղադրել դավաճանության մեջ:
Հիմա՝ հե՜չ, չկան. ոչ ինքը, ոչ էլ իր թավշոտ ախպերտինքը: Հա էլի, եղածն ի՞նչ է, պահ, պադումաեշ, տաճարը փակել են: Զատո 4 միլիոն դրամ է մուտքագրվել բյուջե: Դա փաստ համար եսիմորերորդ են ներկայացնելու:
Իսկ որ տաճարը փակելու պատճառով բազմաթիվ տուրիստական տուրեր չեղարկվել են, դա իրենց չի հետաքրքրում: Այսինքն՝ դրսից տուրիստը գալիս է, վճարում է տուրի համար, որի մեջ նաև Գառնի տաճար այցելություն է մտնում, իրեն ասում են՝ հետ գնա, հարսանիք է:
Ու այսպես տուրիզմ են զարգացնում: Տենց լավ չի, Հանրապետության հրապարակն էլ վարձակալության տվեք, շատ հարմար է հարսանիքի, փարթիի, քեֆ-ուրախության համար: Զվարթնոցի տաճարն էլ, շատ կայֆոտ տեղ է: