...

Ստոպ-կադր. Ջուր հասցրեք

Ստոպ-կադր. Ջուր հասցրեք

Ովքեր այս կիրակի Ծաղկաձորում չեն եղել, շատ բան չեն կորցրել: Ավելին, ահագին ժամանակ են տնտեսել: Գժանոց էր: Ասեղ գցելու տեղ չկար: Մի քանի օրվա առատ տեղումներից հետո արևոտ եղանակ էր, ու համայն հայությունը լցվել էր այնտեղ: 

Բայց սահնակ, դահուկ քշելու համար պետք էր օգտվել ճոպանուղուց, իսկ այնտեղ այնպիսի հերթեր էին: Առնվազն երկու ժամ պիտի սպասեիր: Շատերն ուղղակի հոգնելով այդ հերթերից՝ Ծաղկաձորից հեռանում էին:

Ու գնում էին Լեռնանիստ: Դա էլ Սևան-Երևան մայրուղու մյուս կողմում է գտնվում: Այնտեղ մի թեթև լեռնադահուկային հանգստի գոտի են սարքել: Գյուղին հարակից սարերից մեկի լանջին: Ու էլի ասեղ գցելու տեղ չկար: Սիրողական մակարդակի ճոպանուղի է գործում: Առանձին կարելի է օգտվել «Բուրաններից», առանձին գոտի հատկացված է դահուկ քշողներին, բայց հիմնական հերթերը փչովի «կամերաներով» իջնելու համար էին: Հատկապես երեխաների համար հրաշալի զվարճանք է:  

Ներքևում արդեն մի փոքր թեյարան է գործում, որտեղ ազատ տեղեր երբեք չեն լինում: Բայց մեզ ամենաշատը զարմացրեց այն, որ թեյարանի համար ջուրը տրակտորով բերեցին: Պարզվում է, որ գյուղում խմելու ջուր չկա, ջրագծեր չկան: Խմելու ջուրը տնամերձ ջրհորներից են վերցնում: 

Կոնկրետ այս հանգստյան վայրի տարածքում 60 մետր խորությամբ փոս են փորել, բայց այդպես էլ ջուր չեն գտել: Ստիպված օրվա մեջ մի քանի անգամ թեյի ու սուրճի համար տրակտորով ջուր են բերում: 

Տուրիզմի տեսանկյունից ահագին հեռանկարային է այս վայրը, բայց ինչի՞ այս գյուղը մինչև հիմա ջուր չունի, անհասկանալի է: Էն օրն էր Նիկոլ Փաշինյանը սրտնեղում, թե բա փող ունենք, բայց խելք չունենք... ինչ որ սենց մի բան ասաց: Փող հատկացրեք, սարի փեշին գտնվող այդ գյուղ ջրագիծ անցկացրեք: Չենք կարծում, որ ահռելի ֆինանսներ պահանջվեն: Գյուղի շուրջբոլորը ջուր է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ