Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ հունիսի 20-ի ընտրություններին չի մասնակցի:
«ՉԻ». Փաստորեն Մանուկյանի «մուրազի» կատարումը առնվազն ևս մի քանի տարով հետաձգվեց: Բայց դա պետք է չհուսահատեցնի պարոն Մանուկյանին: Նա ամեն ինչ պետք է անի, որ լավ մարզավիճակում մնա: Հայաստանը անկանխատեսելի երկիր է, ի՞նչ իմանաս՝ մի քանի ամսից ինչ կլինի, և որ վարչապետի ժամանակավոր թեկնածուի կարիք կրկին չի առաջանա:
Իսկ ի՞նչ է պետք անել մարզավիճակը պահելու համար: Քանի որ 17-ի կուսակցություններն այլևս զբաղված կլինեն իրենց քարոզարշավներով և Մանուկյանի համար տեսարաններ ապահովելու ժամանակ չեն ունենա, պետք է հայելու դիմաց օրական գոնե 2-3 ժամ պարապել: Պարապել ասելով՝ նկատի ունենք Մանուկյանի հայտնի ելույթները և կոչերը: Մարզավիճակը պահելու համար չարժե մոռանալ, որ բոլորին պետք է վառել, թափել, վարկաբեկել, հետապնդել և ցանկացած գնով հասնել հաջողության:
Եթե 17-ի ուժերը մի փոքր մեծահոգի լինեն, կարող են նաև Մանուկյանի համար անձնական մարզիչ վարձել: Իսկ այդ պաշտոնի լավագույն հավակնորդը, իհարկե, Գեղամ Մանուկյանն է: Անցած ամիսներին հրաշալի դուետ էին, ափսոս խաղից դուրս թողեցին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: