...

Հայկ Ալումյանի երազը

Հայկ Ալումյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պաշտպանում է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները:

Տան մուտքից դուրս գալուց հանդիպում է Ժող-ի Սաքուլիկին: Վերջինս տեղը տեղին հրմշտում է իրեն, բայց, այնուամենայնիվ, թողնում է, որ հասնի դատարան: Դատարան մտնելուց առաջ ինչ-որ մեկը ձեռք է տալիս իր հետևին: Շրջվում է, գեներալ Մանվելն է՝ «այ տղա, մի հատ էլ ես թթու խոսք ասել վերջին բոլշևիկին, կտանեմ կկապեմ Հորադիզի տան դռանը»:

Մտնում է նիստերի դահլիճ: Ցանկանում է բացարկի միջնորդություն հայտնել դատավոր Մնացական Մնացականյանին: Բայց մոտենում է նիստերի քարտուղարը և նամակ փոխանցում: «Տենց բան արիր, մինիմում 15 տարի էլ քեզ եմ տալու»: Մտածում է, որ դատավորին չի կարող բացարկ հայտնել, ուրեմն դատախազին հայտնի: Բայց մոտենում է Հեկտոր Սարդարյանը և փոխանցում Աղվան Հովսեփյանի նամակը: «Եթե տենց բան արիր՝ կմեղադրվես Ապարանի շուրջպարին խոչընդոտելու մեջ, իսկ գիտես՝ դա պատժվում է մինչև 25 տարով»:

«Ես ոչ մի միջնորդություն չունեմ: Հավատում եմ Սերժ Սարգսյանի արդարադատությանը»,- հայտարարում է ինքը և դուրս գալիս: Բայց հանդիպում է Շմայսին: «Արա, էդ կայֆաֆա՞տ ես լինում Սերժի վրա, դու չգիտե՞ս, որ նրա վրա կայֆաֆատ լինողին կբռնաբարեմ»:

Գալիս է տուն և ստանում ծանուցագիր ՀՔԾ-ից: «Դուք մեղադրվում եք իշխանության ներկայացուցիչ Առաքել Մովսիսյանին դիմադրելու մեջ: Վաղը ժամը 10:00-ին վեշերով ներկայանաք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ»:

Արթնանում է Քոչարյանի ձայնից: «Արա, քո հերթն ա՝ բացարկի միջնորդություն ներկայացրու նիստերի քարտուղարի բաջանաղի հարևանին: Էտի միշտ լայքում ա իմ դեմ հոդվածները»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   11097 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ