«Ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի արտահերթ ընտրություններին». Վ. Մանուկյան:
«ՉԻ». Իսկ մենք կարծում էինք, որ այդպես էլ վարչապետի թեկնածուից երբևիցե իրատեսական խոսք չենք լսի: Պարզվեց, եթե շատ ցանկանա, կարող է ասել:
Բա իհարկե, համաձայնի արտահերթ ընտրություններին, որ ի՞նչ լինի: Հարազատ ԱԺՄ-ն 0.1 տոկոս հավաքելու հետ է խնդիրներ ունենալու: Խորհրդարան անցնելու շանսեր ունեն ընդդիմադիր 3-4 ուժեր, և նրանցից ոչ մեկը անցողիկ տեղը չի նվիրելու Մանուկյանին: Ոչ ոք «Արդարություն» դաշինքի նման մեծահոգի չէ, որ Մանուկյանին ուսերի վրա տանի խորհրդարան:
Ոչ «Բարգավաճը» և ոչ էլ «Լուսավորը» չեն էլ քննարկի Մանուկյանին իրենց ցուցակում ներառելու հնարավորությունը:
Հանրապետականի երիտասարդ սերունդը 6-7 անցողիկ տեղերից մեկը չի նվիրելու իրենց կուսակցության շեֆի բնորոշմամբ «իդիոտին»:
Մնում է Քոչարյանը: Նրանք էլ իրենց այդ մի քանի մանդատը ստիպված են կիսել Քոչարյանի մերձավոր շրջապատի, Դաշնակցության բոսերի ու Վանեցյանի միջև:
Այնպես որ՝ Մանուկյանը հերթական անգամ ստիպված կլինի թռչել գնացքից, իսկ եթե համառի և չթռչի, հաստատ կհրեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: