...

Հեշտ ու համեղ. Աղցան՝ ֆունչոզան բանջարեղենով

Հեշտ ու համեղ. Աղցան՝ ֆունչոզան բանջարեղենով

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

  • 150 գ ֆունչոզա
  • 1-2 հատ բուլղարական կարմիր պղպեղ
  • 1-2 գլուխ սոխ
  • 1 հատ խոշոր գազար
  • 1 հատ վարունգ
  • սոյայի սոուս՝ ըստ ճաշակի
  • աղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար
  • քունջութ՝ ձևավորելու համար

Պատրաստման եղանակը

  1. Բանջարեղենը բարակ տաշեղաձև կտրատեք:
  2. Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, լավ տաքացրեք: Բուսական յուղի մեջ 10 րոպե տապակեք կտրտած գազարը, սոխն ու պղպեղը:
  3. Ֆունչոզան մոտ 3 րոպե եփեք: Ջուրը թափեք: Ավելացրեք տապակած բանջարեղենն ու կտրտած թարմ վարունգը: Վրան ձեր ճաշակով սոյայի սոուս լցրեք ու զարդարեք քունջութի հատիկներով: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   558 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ