...

Հեշտ ու համեղ. Աղցան Շալգամ

Հեշտ ու համեղ. Աղցան Շալգամ

Շալգամը ղազախական խոհանոցի կծու բանջարեղենային աղցաններից է, որը սովորաբար մատուցում են փլավի հետ: Աղցանը պատրաստելուց հետո պիտի մի քանի ժամ սառնարանում թողնեք: Այդպես այն ավելի համեղ կստացվի:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 250 գ բողկ
  • 1-2 հատ գազար
  • 1 հատ քաղցր պղպեղ
  • 1 գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. 6 %-անոց քացախ
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • աղ
  • աղացած կարմիր կծու պղպեղ
  • 1 փունջ կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Բանջարեղենն ու կանաչին լվացեք ու մաքրեք:
  2. Կանաչին ու սխտորը մանր կտրատեք, բանջարեղենը տաշեղաձև կտրատեք, սոխը՝ կիսաօղակաձև:
  3. Համեմունքն ստանալու համար պնակի մեջ խառնեք բուսական յուղը, քացախը, կարմիր կծու պղպեղն ու շաքարավազը:
  4. Կտրտած բանջարեղենը լցրեք մեծ պնակի մեջ, աղ արեք, վրան լցրեք ստացած համեմունքը: Մի քանի ժամով կամ ողջ գիշեր թողեք սառնարանում: Ապա հանեք, լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ