...

Հեշտ ու համեղ. Ապխտած մսով բորշչ

Հեշտ ու համեղ. Ապխտած մսով բորշչ

Պատրաստեք ապխտած մսով բորշչը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 2 լիտր մսի արգանակ
  • 200 գ տավարի ապխտած միս
  • 100 գ խոզապուխտ
  • 100 գ ապխտած կրծքամիս
  • 3 հատ ապխտած նրբերշիկ
  • 2 հատ եփած բազուկ
  • 200 գ կաղամբ
  • 1 գլուխ սոխ
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 2 ճ.գ. կտրտած սխտոր
  • 2 ճ.գ. տոմատ
  • 2 հատ դափնու տերև
  • 8 հատ հատիկավոր սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Տավարի միսը, խոզապուխտը, կրծքամիսը և նրբերշիկները տաշեղաձև կտրատեք: Բազուկը խոշոր քերիչով անցկացրեք: Կաղամբն ու սոխը տաշեղների ձևով կտրատեք:
  2. Կաղամբը առանց յուղի թավայի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Սոխը տոմատի հետ տապակեք յուղի մեջ:
  3. Արգանակը եռացրեք, մեջը լցրեք մսեղենն ու 15 րոպե եփեք: Ավելացրեք կաղամբը, սոխը տոմատի հետ և ևս 10 րոպե եփեք:
  4. Ապա ավելացրեք բազուկը, դափնու տերևը, աղ ու պղպեղ արեք, 5 րոպե եփեք: Վերջում ավելացրեք կտրտած սխտորը:
  5. Մատուցելիս բորշչը համեմեք թթվասերով ու կտրտած կանաչիով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   768 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ