...

Հեշտ ու համեղ. Աշնանային այնտոպֆ

Հեշտ ու համեղ. Աշնանային այնտոպֆ

Այնտոպֆը առաջին և երկրորդ ճաշատեսակներին փոխարինող գերմանական խոհանոցի ուտեստ է: Այն թանձր ապուր է, որն եփում են ջրով կամ արգանակով:

Առաջարկում ենք պատրաստել հավի արգանակով, դդումով, բուլղարական պղպեղով ու պահածոյացված եգիպտացորենով այնտոպֆը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 հատ հավի ազդր
  • 130 գ դդում
  • 50 գ պահածոյացրած եգիպտացորեն
  • 2 հատ կարտոֆիլ
  • 60 գ լոլիկ
  • կես հատ բուլղարական պղպեղ
  • կես գազար
  • 1 գլուխ սոխ
  • 100 մլ բուսական յուղ
  • 1 հատ դափնու տերև
  • 1 պճեղ սխտոր
  • կես թեյի գդալ աղացած սև պղպեղ
  • աղ
  •  թարմ մաղադանոս՝ ըստ ճաշակի
  • 1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

  1. Հավի ազդրը դրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք, դրեք կրակին ու եռացրեք: Փրփուրը հեռացրեք: Արգանակը 40-50 րոպե եփեք:
  2. Դդումը, կարտոֆիլը, բուլղարական պղպեղը, գազարն ու սոխը մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
  3. Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Մեջը լցրեք կտրտած գազարը, դդումը, պղպեղն ու սոխը: 5 րոպե խառնելով տապակեք:
  4. Լոլիկը խորանարդաձև կտրատեք:
  5. Պատրաստի արգանակից հանեք հավի ազդրամիսը: 
  6. Տապակած բանջարեղենի վրա մոտ 500-600 մլ արգանակ լցրեք: Ավելացրեք եգիպտացորենը, կարտոֆիլն ու աղը:
  7. Ավելացրեք նաև լոլիկը: Ապուրը եռացրեք ու եփեք մինչև պատրաստ լինելը՝ 10-15 րոպե:
  8. Սխտորը մաքրեք: Մաքրած սխտորն ու մաղադանոսը մանր կտրատեք:
  9. Ապուրի մեջ ավելացրեք դափնու տերևը, սխտորը, մաղադանոսն ու աղացած սև պղպեղը: Եվս 2 րոպե եփեք:
  10. Ապուրը բավական թանձր է ստացվում: Դուք կարող եք թանձրությունը կարգավորել ըստ ձեր ճաշակի՝ արգանակ կամ ջուր ավելացնելով:
  11. Պատրաստի այնտոպֆի մեջ ավելացրեք հավի ազդրն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ