...

Հեշտ ու համեղ. Կաղամբով աղցան՝ գերմանական ձևով

Հեշտ ու համեղ. Կաղամբով աղցան՝ գերմանական ձևով

Այս արագ պատրաստվող աղցանի յուրահատկությունը համեմունքների մեջ է:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 փոքր գլուխ կաղամբ
  • աղ

Համեմելու համար

  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 1 ճ.գ. խնձորի քացախ
  • 1/2 թ.գ. շաքարավազ
  • 1 թ.գ. ծովաբողկ (хрен)
  • 1 թ.գ. մանանեխ
  • չաման՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Կաղամբը հնարավորինս բարակ շերտերով կտրատեք: Աղ արեք, ձեռքերով տրորեք, կես ժամ թողեք: Եթե հեղուկ դուրս գա, թափեք այն:
  • Պատրաստեք համեմունքը: Շաքարավազը, ծովաբողկը, մանանեխը, բուսական յուղն ու չամանը խառնեք մինչև էմուլսիայանման զանգված ստանալը:
  • Ստացված զանգվածով համեմեք աղցանը: Թողեք մի փոքր մնա ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ