...

Հեշտ ու համեղ. Գերմանական տաք սենդվիչ

Հեշտ ու համեղ. Գերմանական տաք սենդվիչ

Պանրով, խոզապուխտով ու ձվով այս տաք սենդվիչը շատ հայտնի է գերմանական գարեջրատներում:

Սենդվիչի բոլոր բաղադրիչները պետք է ձեռքի տակ լինեն, քանի որ շատ արագ պիտի գործեք, որպեսզի բոլոր մթերքները տաք մնան:

Բաղադրիչները
1 բաժնի համար

  • 1-2 կտոր տարեկանի սև հաց
  • 1 կտոր պինդ պանիր (հացի չափով)
  • 100 գ խոզապուխտ
  • 1 հատ ձու
  • 1-2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղացած սև պղպեղ
  • սխտոր՝ ըստ ցանկության (1 պճեղ)

Պատրաստման եղանակը

  1. Փոքր քանակի ձիթապտղի ձեթի մեջ մի կողմից տապակեք սև հացը:
  2. Հացը շրջեք, ցանկության դեպքում՝ տապակած մասի վրա սխտոր քսեք: Հացի մի կտորի վրա դրեք պինդ պանրի շերտը: Կրակը թուլացրեք, պանիրը կսկսի հալչել:
  3. Առանց պանրի հացի կտորը հանեք թավայի միջից, նրա փոխարեն ձեթի մեջ դրեք խոզապուխտի շերտը: Տապակեք այն մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  4. Հալած պանրով հացը հանեք թավայից ու դրեք թղթե անձեռոցիկի վրա: Նրա տեղում ջարդեք ձուն, սպիտակուցը պետք է եփվի, իսկ դեղնուցը մնա ջրիկ վիճակում:
  5. Տաք պանրով հացի վրա դրեք տապակած խոզապուխտը, խոզապուխտի վրա՝ տապակած ձուն, վրան պղպեղ արեք: Որպեսզի իսկական սենդվիչ ստացվի, ձուն ծածկեք հացի մյուս կտորով:
  6. Միանգամից տաք վիճակում մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ