Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 6 հատ ձու
- 1 հատ ավոկադո
- 1/2 ճ.գ. կիտրոնի հյութ
- 2 ճ.գ. մայոնեզ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- կանաչի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ձվերը մոտ 10 րոպե եփեք, հովացրեք, մաքրեք, կիսեք, դեղնուցները հանեք:
- Մաքրեք ավոկադոն: Խառնեք այն ձվի դեղնուցների, կիտրոնի հյութի, մայոնեզի, աղացած սև պղպեղի հետ: Հարեք բլենդերով մինչև միատարր զանգված ստանալը:
- Ձվի սպիտակուցները լցոնեք ստացված զանգվածով, զարդարեք կանաչիով: Մատուցեք: