...

Հեշտ ու համեղ. Ազու

Հեշտ ու համեղ. Ազու

Թաթարական խոհանոցի այս ուտեստը պատրաստելիս հալած յուղի փոխարեն կարող եք բուսական յուղի ու կարագի խառնուրդ օգտագործել: Ուշադրություն դարձրեք սխտորն ավելացնելու պահին, դա պետք է անել վերջում՝ մատուցելուց անմիջապես առաջ:

Բաղադրիչները

  • 800 գ տավարի միս
  • 6 հատ կարտոֆիլ
  • 150 մլ արգանակ
  • 3 հատ թթու վարունգ
  • 2 գլուխ սոխ
  • 6 ճ.գ. տոմատի մածուկ
  • 4 ճ.գ. հալած յուղ
  • 1 փունջ կանաչի (համեմ, մաղադանոս, սամիթ)
  • 3 պճեղ սխտոր
  • աղ, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Տավարի փափկամիսը 2 սմ հաստությամբ ու 4 սմ երկարությամբ կտրատեք: Տապակեք հալած յուղի մեջ:
  2. Տապակած մսերը հանեք, նույն յուղի մեջ տապակեք կիսաօղակաձև կտրտած սոխը:
  3. Տապակած միսը վերադարձրեք յուղով ու սոխով կաթսայի մեջ, ավելացրեք տոմատի մածուկը, արգանակը, աղն ու պղպեղը: 30-40 րոպե շոգեխաշեք:
  4. Կարտոֆիլն առանձին պատրաստեք: Խորանարդաձև կտրատեք և յուղով թավայի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալն ու համարյա պատրաստ լինելը:
  5. Թթու վարունգը մանր կտրատեք, խառնեք մսին:
  6. Մսին ավելացրեք տապակած կարտոֆիլն ու ևս 15-20 րոպե պատրաստեք: Այդ ընթացքում միսը պիտի փափկի, կարտոֆիլն էլ ամբողջությամբ պատրաստ լինի:
  7. Պատրաստի ազուն խառնեք, լցրեք ափսեների մեջ, զարդարեք կտրտած կանաչիով ու կտրտած սխտորով, մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ