...

Հեշտ ու համեղ. Բադրիջանները՝ պանրի տակ

Հեշտ ու համեղ. Բադրիջանները՝ պանրի տակ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 1 հատ բադրիջան
  • 2 հատ լոլիկ
  • 70 գ պինդ պանիր
  • 2 պճեղ սխտոր
  • աղ ու կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանը 10 մմ հաստությամբ օղակաձև կտրատեք: Աղ արեք, 30 րոպեով տեղադրեք պնակի մեջ, ապա լվացեք ու չորացրեք:
  2. Բադրիջանի օղակները տեղադրեք կերակրի թաղանթ փռած տապակի մեջ: Բադրիջանների վրա կտրտած սխտոր լցրեք:
  3. Լոլիկները բարակ օղակների ձևով կտրատեք, տեղադրեք բադրիջանի օղակների վրա:
  4. Պինդ պանիրը խոշոր քերիչով քերեք, լցրեք լոլիկի վրա: Տապակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  5. Պատրաստի բադրիջանները տեղադրեք մեծ ափսեի մեջ, վրան կտրտած կանաչի լցրեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ