...

Հեշտ ու համեղ. Սխտորով, ծովախեցգետնի ձողիկներով ու լավաշով ռուլետ

Հեշտ ու համեղ. Սխտորով, ծովախեցգետնի ձողիկներով ու լավաշով ռուլետ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 2 հատ ձու
  • 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 4-6 պճեղ սխտոր
  • 100 գ հալած պանիր
  • մայոնեզ, աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 հատ բարակ լավաշ
  • կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ձուն եռալուց հետո 9-10 րոպե եփեք, հովացրեք, մաքրեք:
  2. Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատեք կամ եթե հնարավոր է՝ թելերի վերածեք:
  3. Ձուն մաքրեք ու մանր քերեք:
  4. Պնակի մեջ խառնեք քերած ձուն, ծովախեցգետնի ձողիկները, ճզմած սխտորն ու հալած պանիրը: Ցանկության դեպքում կարող եք մանր կտրտած կանաչի ավելացնել:
  5. Մի փոքր մայոնեզ ավելացրեք. այնքան, որպեսզի զանգվածը կպչի և հարմար լինի լավաշին քսելու համար, բայց ջրալի չլինի: Աղ ու պղպեղ արեք:
  6. Լավաշը փռեք սեղանին, ստացված զանգվածը բարակ շերտով, համաչափ քսեք վրան:
  7. Լավաշը ռուլետի նման փաթաթեք, չորս մասի բաժանեք, դրեք մեծ ափսեի մեջ, տոպրակով ծածկեք, տեղադրեք սառնարանում: Մատուցելուց առաջ հավասարաչափ կտորներով կտրատեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ