...

Հեշտ ու համեղ. Բադրիջանով ու ընկույզով աղցան

Հեշտ ու համեղ. Բադրիջանով ու ընկույզով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները 
2 բաժնի համար

  • 1 հատ խոշոր բադրիջան
  • 100 գ ընկույզ
  • 3 ճ.գ. թթվասեր
  • աղ, աղացած սև պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանը լվացեք, չորացրեք, խոշոր կտրատեք: Մեկ շերտով շարեք կերակրի թաղանթով պատած տապակի մեջ, վրան կարագ քսեք և խորովեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
  2. Մաղադանոսը մանր կտրատեք:
  3. Ընկույզը չոր թավայի մեջ տապակեք, մանրացրեք:
  4. Թթվասերը, կանաչին ու ընկույզը խառնեք: Մի քիչ մաղադանոս ու ընկույզ թողեք զարդարելու համար:
  5. Խորոված բադրիջանը լցրեք խորը պնակի մեջ, վրան լցրեք թթվասերի ու ընկույզի խառնուրդը: Խառնեք: Աղ ու պղպեղ արեք: Ցանկության դեպքում մի փոքր ճզմած սխտոր ավելացրեք:
  6. Զարդարեք կտրտած մաղադանոսով, ընկույզով ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ