Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
2 բաժնի համար
- 1 հատ խոշոր բադրիջան
- 100 գ ընկույզ
- 3 ճ.գ. թթվասեր
- աղ, աղացած սև պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բադրիջանը լվացեք, չորացրեք, խոշոր կտրատեք: Մեկ շերտով շարեք կերակրի թաղանթով պատած տապակի մեջ, վրան կարագ քսեք և խորովեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
- Մաղադանոսը մանր կտրատեք:
- Ընկույզը չոր թավայի մեջ տապակեք, մանրացրեք:
- Թթվասերը, կանաչին ու ընկույզը խառնեք: Մի քիչ մաղադանոս ու ընկույզ թողեք զարդարելու համար:
- Խորոված բադրիջանը լցրեք խորը պնակի մեջ, վրան լցրեք թթվասերի ու ընկույզի խառնուրդը: Խառնեք: Աղ ու պղպեղ արեք: Ցանկության դեպքում մի փոքր ճզմած սխտոր ավելացրեք:
- Զարդարեք կտրտած մաղադանոսով, ընկույզով ու մատուցեք: