...

Հեշտ ու համեղ. Բանջարեղենային կծու աղցան

Հեշտ ու համեղ. Բանջարեղենային կծու աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

  • 250 գ կաղամբ
  • 130 գ կարմիր բուլղարական պղպեղ
  • 120 գ թարմ վարունգ
  • 85 գ գազար
  • 1 պճեղ սխտոր
  • 20 գ թարմ մաղադանոս
  • աղ

Համեմելու համար

  • 30 մլ բուսական յուղ
  • 1/4 թ.գ. աղացած կարմիր կծու պղպեղ
  • 0,5 թ.գ. շաքարավազ
  • 1 ճ.գ. քացախ (9 տոկոսանոց)
  • 2 թ.գ. սոյայի սոուս
  • 1/4 թ.գ. աղացած գինձ (кориандр)

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբը շատ բարակ շերտերով կտրատեք: Մի քիչ աղ արեք, ձեռքերով տրորեք:
  2. Վարունգը լվացեք, կեղևով տաշեղաձև կտրատեք ու ավելացրեք կաղամբին:
  3. Գազարը խոշոր քերիչով քերեք, ավելացրեք կաղամբին ու վարունգին:
  4. Բուլղարական պղպեղը բարակ տաշեղների ձևով կտրատեք, ավելացրեք կտրտած բանջարեղենին:
  5. Մանր կտրատեք մաղադանոսը, ավելացրեք աղցանին:
  6. Սխտորը ճզմեք, ավելացրեք աղցանին:
  7. Պատրաստեք համեմունքը: Պնակի մեջ լցրեք աղացած պղպեղն ու գինձը:
  8. Թավայի մեջ տաքացրեք ձեթը, լցրեք պղպեղի ու գինձի վրա:
  9. Ավելացրեք սոյայի սոուսը, քացախն ու շաքարավազը: Լավ խառնեք:
  10. Աղցանը համեմեք ստացված խառնուրդով:
  11. Ձեր ճաշակով աղ արեք, խառնեք աղցանը ու 1,5 ժամ թողեք:
  12. Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ