...

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով ու ծովախեցգետիններով աղցան

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով ու ծովախեցգետիններով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 300 գ եփած, մաքրած ծովախեցգետին
  • 2 հատ վարունգ
  • 4 հատ լոլիկ
  • 2 գլուխ կարմիր սոխ
  • 1 փունջ հազար
  • 3 հատ եփած ձու
  • 160 գ պինդ պանիր
  • 2 ճ.գ. թեթև մայոնեզ
  • 2 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Վարունգը, լոլիկն ու ձվերը բարակ, շրջանաձև կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք: Տաշեղների ձևով կտրատեք հազարի տերևների մի մասն ու պանիրը:
  2. Վարունգի ու լոլիկի կտորները տեղադրեք աղցանի մեծ ափսեի մեջ, վրան լցրեք կտրտած հազարը, հազարի վրա՝ ձվի շրջանակները, իսկ աղցանի շուրջ՝ հազարի ամբողջական տերևները: Հազարի տերևների վրա լցրեք սոխը, պանիրը, ծովախեցգետինները, աղ ու պղպեղ արեք:
  3. Մատուցելիս աղցանը ձևավորեք մայոնեզով ու կտրտած կանաչիով:

Խորհուրդ: Որպեսզի աղցանն ավելի քիչ կալորիականություն ունենա, մայոնեզը կարող եք փոխարինել ձիթապտղի ձեթով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1046 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ