Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
3 բաժնի համար
- 2 հատ բազուկ
- 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 100 գ պինդ պանիր
- 2 հատ ձու
- 1-2 պճեղ սխտոր
- 2-3 ճ.գ. մայոնեզ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բազուկը խաշեք կամ ջեռոցում խորովեք, մաքրեք: Ձվերը խաշեք:
- Մաքրած բազուկը փոքր խորանարդների ձևով կտրատեք, լցրեք աղցանամանի մեջ:
- Ծովախեցգետնի ձողիկները կիսեք, ապա փոքր կտորներով կտրատեք, ավելացրեք բազուկին:
- Խորանարդաձև կտրատեք ձուն ու լցրեք աղցանամանը:
- Պանիրը քերիչով քերեք, սխտորը ճզմեք, ավելացրեք աղցանին: Ապա ավելացրեք մայոնեզը: Լավ խառնեք: Ցանկության դեպքում աղ ու պղպեղ արեք, մատուցեք: