...

Հեշտ ու համեղ. Բլղուրով ու ապխտած երշիկով աղցան

Հեշտ ու համեղ. Բլղուրով ու ապխտած երշիկով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 120 գ բլղուր
  • 160 գ լոլիկ
  • 160 գ ապխտած երշիկ
  • կես փունջ մաղադանոս
  • 2 պճեղ սխտոր
  • 1 թ.գ. խնկածաղիկ (орегано)
  • 2 պտղունց կծու կարմիր պղպեղ
  • 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • 2 թ.գ. կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

  1. Բլղուրը եփեք ու քամեք: Ցողեք ձիթապտղի յուղով ու կիտրոնի հյութով:
  2. Երշիկն ու լոլիկը խոշոր կտորներով կտրատեք: Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատեք:
  3. Աղցանի բաղադրիչները խառնեք իրար, համեմեք կարմիր պղպեղի ու խնկածաղիկի խառնուրդով:
  4. Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ