...

Հեշտ ու համեղ. Բլղուրով ու մսագնդիկներով ապուր

Հեշտ ու համեղ. Բլղուրով ու մսագնդիկներով ապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները

6 բաժնի համար

  • 500 գ մսի խճողակ
  • 100 գ բլղուր
  • 4-5 հատ կարտոֆիլ
  • 100-150 գ շամպինյոն
  • 1 հատ գազար
  • 1 հատ լոլիկ
  • 1 փունջ կանաչ սոխ
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  •  աղ

Պատրաստման եղանակը

  1. 3 լիտրանոց կաթսայի մեջ 1,5 լ ջուր լցրեք, դրեք կրակին ու եռացրեք: Մսի խճողակը ձեր ճաշակով աղ արեք, խառնեք ու գնդիկներ պատրաստեք: Մսագնդիկները լցրեք եռացող ջրի մեջ, եռալուց հետո կրակը ուժեղացրեք ու 15 րոպե եփեք: Արգանակի մեջ աղ լցրեք:
  2. Բլղուրը մի քանի անգամ լվացեք: Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, փոքր կտորներով կտրատեք: Բլղուրն ու կարտոֆիլը ավելացրեք մսագնդիկներով արգանակին:
  3. Գազարը լվացեք, խոշոր քերիչով քերեք: Սունկը, լոլիկն ու սոխը մանր կտրատեք:
  4. Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, 1-2 րոպե տապակեք գազարը, ապա ավելացրեք սունկը, լոլիկը և վերջում՝ սոխը:
  5. Տապակած բանջարեղենն ավելացրեք ապուրին և 10 րոպե թույլ կրակի վրա եփեք: Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ աղ արեք: Մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ