...

Հեշտ ու համեղ. Բոբ չորբա

Հեշտ ու համեղ. Բոբ չորբա

Բուլղարիայում այսպես են անվանում բանջարեղենով և անանուխի ինքնատիպ համով լոբապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 200 գ չոր սպիտակ լոբի
  • 2 լ ջուր
  • 4 ճ.գ. բուսական յուղ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 2 թ.գ. չորացրած անանուխ
  • 1 1/2 ճ.գ. աղացած պապրիկա
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Լոբին լվացեք, 10-12 ժամով թրջեք: Հետո հեղուկը թափեք:
  2. Լոբին լցրեք կաթսայի մեջ, վրան 1 լիտր ջուր ավելացրեք ու եռալուց հետո միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե եփեք:
  3. Ջուրը թափեք,  2 ճ.գ. բուսական յուղ ավելացրեք և անընդհատ խառնելով՝ 2 րոպե տապակեք:
  4. Ավելացրեք մնացած 1 լիտր ջուրը, եռացրեք և միջին ուժգնության կրակի վրա 45-50 րոպե եփեք:
  5. Սոխը մանրացրեք: Գազարը խոշոր քերիչով քերեք կամ ոչ մեծ կտորներով կտրատեք: Բանջարեղենը 2 ճ.գ. բուսական յուղի մեջ 6-8 րոպե տապակեք:
  6. Ավելացրեք կտրտած լոլիկն ու բուլղարական պղպեղը, չորացրած անանուխը, պապրիկան, աղն ու աղացած սև պղպեղը: Եվս 5 րոպե տապակեք:
  7. Տապակած բանջարեղենը լցրեք լոբով կաթսայի մեջ: Եռացրեք ու 20-25 րոպե էլ եփեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   271 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ