...

Հեշտ ու համեղ. Բրինձը՝ բանջարեղենի հետ

Հեշտ ու համեղ. Բրինձը՝ բանջարեղենի հետ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 1 բաժակ երկար բրինձ
  • 1,5 բաժակ ջուր
  • 200 գ կանաչ լոբի
  • 100 գ կանաչ ոլոռ
  • 100 գ եգիպտացորեն
  • 1 հատ կարմիր բուլղարական պղպեղ
  • կես գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • բուսական յուղ, աղ, պղպեղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Բրինձը լվացեք ու հաստ հատակով թավայի մեջ բուսական յուղով անընդհատ խառնելով տապակեք: Տապակած բրնձի վրա եռացրած ջուր լցրեք ու թողեք եփի: Ջուրը եռալուց հետո կրակը թուլացրեք, թավայի կափարիչը փակեք ու եփեք մինչև ջրի գոլորշիանալը: Եփելու ընթացքում կափարիչը մի հանեք ու բրինձը մի խառնեք, որպեսզի շիլայի չվերածվի: Կրակից հանելուց հետո 10-15 րոպե թողեք հովանա:
  2. Լոբին լվացեք ու կտրատեք, խորանարդաձև կտրատեք բուլղարական պղպեղն ու սոխը, սխտորը մանրացրեք: Կանաչ ոլոռն ու եգիպտացորենը կարող են լինել թարմ կամ պահածոյացված:
  3. Անընդհատ խառնելով բուսական յուղի մեջ 3 րոպե տապակեք լոբին, ապա ավելացրեք մյուս բաղադրիչները: Մի քանի րոպե էլ տապակեք բանջարեղենը մինչև կիսով չափ պատրաստ լինելը: Բանջարեղենը պետք է խրթխրթան մնա, չփափկի: Տապակած բանջարեղենի վրա լցրեք բրինձը, աղ, պղպեղ ու համեմունքներ արեք և մատուցեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ