...

Հեշտ ու համեղ. Բրնձով ու ապխտած երշիկով աղցան

Հեշտ ու համեղ. Բրնձով ու ապխտած երշիկով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը: Այն կարող եք մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:

Բաղադրիչները

  • 120 գ բրինձ
  • 180 գ ապխտած երշիկ
  • 180 գ չերրի լոլիկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • 1 թ.գ. քրքում
  • 1 թ.գ. պապրիկա
  • 1 ճ.գ. սոյայի սոուս
  • 1 գլուխ սոխ
  • 4 ճյուղ կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մանր կտրատեք ու ձիթապտղի յուղի մեջ տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
  2. Եփած բրինձը ավելացրեք տապակած սոխին, խառնեք:
  3. Բրինձը համեմեք սոյայի սոուսով, քրքումով ու պապրիկայով:
  4. Կտրատեք չերրի լոլիկը, բուլղարական պղպեղը, ապխտած երշիկն ու կանաչին: Ավելացրեք բրնձին ու խառնեք:
  5. Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ