...

Հեշտ ու համեղ. Բրնձով ու չիչխանով լցոնած բադ

Հեշտ ու համեղ. Բրնձով ու չիչխանով լցոնած բադ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 հատ բադ
  • 2 բաժակ եփած բրինձ
  • 300 գ չիչխան
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 3 ճյուղ նեխուրի տերևներ
  • 2 ճ.գ. կարագ
  • 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
  • 1 թ.գ. աղացած դարչին
  • 3 ճ.գ. մեղր
  • 2 ճ.գ. սոյայի սոուս
  • 1 կիտրոնի քերած կեղև
  • աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

  1. Բադի վրա քսեք սոյայի սոուսի հետ խառնած մեղրի կեսը:
  2. Լցոնման համար սոխը, գազարը և նեխուրի տերևները մանր կտրատեք, կարագի մեջ տապակեք: Բրինձը խառնեք չիչխանի, տապակած բանջարեղենի, գինու, կիտրոնի քերած կեղևի, դարչինի, աղ ու պղպեղի հետ:
  3. Բադը լցոնեք ստացված խճողակով, անցքը կարեք: Բադի վրա քսեք մնացած կարագն ու 1 ժամով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  4. Բադի պատրաստ լինելուց 10 րոպե առաջ նրա վրա քսեք մեղրի մնացած մասը:
  5. Մատուցելուց առաջ թելերը հեռացրեք: Մատուցելիս բադը տեղադրեք սկուտեղի մեջ, վրան լցրեք տապակելու ընթացքում առաջացած հեղուկը՝ նախապես նրանից հեռացնելով ճարպը: 
  6. Բադը զարդարեք չիչխանի հատիկներով ու կանաչիով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ