Պատրաստեք այս համեղ բանջարեղենային աղցանը:
Բաղադրիչները
2 բաժնի համար
- 200 գ բրոկոլի
- 200 գ ծաղկակաղամբ
- 100 գ եգիպտացորեն
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 1 հատ գազար
- 1 թ.գ. չորացրած կանաչիների փունջ (прованские травы)
- կես նարինջ
- 1 ճ.գ. ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
- Գազարը մոտ 20 րոպե եփեք, միջին կտորներով կտրատեք:
- Նույն չափի կտորներով կտրատեք նաև բուլղարական պղպեղը:
- Բրոկոլին ու ծաղկակաղամբը մասերի բաժանեք, եռացրած ջրի մեջ լցրեք, եփեք մինչև մի փոքր փափկեն:
- Պատրաստի բանջարեղենը մեծ պնակի մեջ խառնեք, ավելացրեք եգիպտացորենը:
- Խառնեք կես նարնջի հյութը, ձիթապտղի յուղն ու չորացրած կանաչիների փունջը և ստացված խառնուրդով համեմեք աղցանը: Մատուցեք: