...

Հեշտ ու համեղ. Բրոկոլիով ու սպանախով պիցցա

Հեշտ ու համեղ. Բրոկոլիով ու սպանախով պիցցա

Պատրաստեք այս համեղ պիցցան:

Բաղադրիչները
8 բաժնի համար

Խմորի համար

  • 400 գ ալյուր
  • 1 թ.գ. չոր խմորիչ
  • 0,5 թ.գ. խմորի փխրուցիչ
  • 1 հատ ձու
  • 1 ճ.գ. թթվասեր
  • 0,5 թ.գ. շաքարավազ
  • 0,5 թ.գ. աղ
  • 80 մլ տաք ջուր

Միջուկի համար

  • 350 գ բրոկոլի
  • 150 գ մոցարելա պանիր
  • կես փունջ սպանախ
  • 5 ճ.գ. տոմատի սոուս
  • 800 մլ եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

  1. Լայն պնակի մեջ լցրեք ալյուրը, խմորիչն ու փխրուցիչը, աղն ու շաքարավազը:
  2. Ավելացրեք թթվասերը, մի քիչ հարած ձուն ու տաք ջուրը: Փափուկ խմոր հունցեք:
  3. Խմորը ծածկեք կտորով, 15 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանում:
  4. Բրոկոլին փոքր կտորների բաժանեք, լվացեք, 5 րոպե եփեք աղաջրի մեջ:
  5. Սպանախը լվացեք, քամեք, կտորի վրա դրեք՝ չորանա:
  6. Մոցարելան խոշոր քերիչով անցկացրեք:
  7. Խմորը բարակ շերտով բացեք, տեղադրեք թուղթ (пергаментная бумага) փռած տապակի մեջ:
  8. Խմորի վրա տոմատի սոուս քսեք, վրան շարեք բրոկոլին, սպանախն ու մոցարելան:
  9. 15-20 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ