Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
- 2 գլուխ բրոկոլի
- 50 գ ընկույզ
- 1 խոշոր գազար
- 1 խնձոր
- 1/2 փոքր կարմիր սոխ
- 70 գ չամիչ
- 100 գ մայոնեզ
- 100 գ թթվասեր
- 2 ճ.գ. կիտրոնի հյութ
- 1/2 ճ.գ. շաքարավազ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բրոկոլին մաքրեք, լվացեք ու խոշոր կտորներով կտրատեք:
- Տաք թավայի մեջ մի փոքր չորացրեք ընկույզը:
- Բրոկոլին խառնեք քերած գազարի, խորանարդաձև կտրտած խնձորի, մանր կտրտած սոխի, ընկույզի ու չամիչի հետ:
- Առանձին խառնեք մայոնեզը, թթվասերը, կիտրոնի հյութը, շաքարավազը, աղն ու աղացած պղպեղը և ստացված խառնուրդով համեմեք աղցանը: Մատուցեք: