Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 1 գլուխ ծաղկակաղամբ
- 50-60 գ ցորենի ալյուր
- 30 գ եգիպտացորենի օսլա
- 2 թ.գ. չորացրած աղացած սխտոր
- 1/4 թ.գ. աղ
- աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 100-120 մլ գազավորված հանքային ջուր
- 1-2 ճ.գ. բուսական յուղ
- 80-100 գ կարագ
- 3 ճ.գ. կծու տոմատի սոուս
Պատրաստման եղանակը
- Ծաղկակաղամբը ոչ մեծ մասերի բաժանեք:
- Ալյուրը խառնեք օսլայի, սխտորի կեսի, աղի ու աղացած սև պղպեղի հետ: Վրան լցրեք գազավորված ջուրը բուսական յուղի հետ ու խառնեք այնպես, որպեսզի գնդիկներ չմնան:
- Ծաղկակաղամբը լցրեք ստացված հեղուկ խմորի մեջ ու խառնեք, որ ամբողջությամբ դրանով պատվեն: Խմորով պատված ծաղկակաղամբը մեկ շերտով շարեք փայլաթիթեղով պատված ու կարագ քսած տապակի մեջ:
- Մոտ 20 րոպեով տապակը տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Առաջին տասը րոպեից հետո ծաղկակաղամբները շրջեք, նորից տեղադրեք ջեռոցում:
- Կարագը հալեցրեք, խառնեք սխտորի մյուս կեսի ու տոմատի սոուսի հետ:
- Ծաղկակաղամբը լցրեք սոուսով լցված պնակի մեջ, խառնեք, հանեք, նորից շարեք տապակի մեջ ու ևս 5-10 րոպե տապակեք: