...

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնի ձողիկներով, լոլիկով ու պանրով աղցան

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնի ձողիկներով, լոլիկով ու պանրով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները 

  • 150 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 130-150 գ լոլիկ
  • 150 գ բրինզա պանիր
  • 2 հատ ձու
  • 40 գ գլուխ սոխ
  • 5 գ թարմ մաղադանոս
  • 30 մլ բուսական յուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը 10 րոպե խաշեք, հովացրեք:
  2. Ծովախեցգետնի ձողիկները ոչ մեծ խորանարդների ձևով կտրատեք:
  3. Լոլիկները միջին չափի կտորներով կտրատեք:
  4. Սոխը մաքրեք ու մանր կտրատեք: Կտրտած սոխի վրա եռացրած ջուր լցրեք, որ դառնությունը կորչի:
  5. Բրինզան ոչ մեծ կտորներով կտրատեք:
  6. Ձուն մաքրեք ու նույն չափի կտորներով կտրատեք:
  7. Մաղադանոսը մանրացրեք:
  8. Աղցանի բոլոր բաղադրիչները լցրեք մեծ պնակի մեջ, մի փոքր աղ արեք ու բուսական յուղ լցրեք վրան: Խառնեք: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ