...

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնի ձողիկներով ու լոլիկով աղցան

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնի ձողիկներով ու լոլիկով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 200 գ կաղամբ
  • 8 հատ ծովախեցգետնի ձողիկ
  • 6 հատ չերրի լոլիկ
  • 200 գ պահածոյացված եգիպտացորեն
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • 1/2 թ.գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբը բարակ շերտերով կտրատեք, լցրեք խորը պնակի մեջ:
  2. Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատեք, ավելացրեք կաղամբին:
  3. Լոլիկները լվացեք, չորացրեք, մի քանի մասի բաժանեք, ավելացրեք աղցանին:
  4. Ավելացրեք նաև պահածոյացված եգիպտացորենը:
  5. Աղցանը համեմեք աղով ու մայոնեզով, լավ խառնեք: Լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ