Պատրաստեք այս համեղ, թեթև ուտեստը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 8 հատ մանր ծովախեցգետին
- 60-70 գ պանիր
- մայոնեզ՝ ըստ ճաշակի
- 4 հատ թարմ կամ պահածոյացված անանասի օղակ
- կանաչի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ծովախեցգետինը մի քանի րոպե եփեք: Հովացրեք ու մաքրեք:
- Պանիրը խոշոր քերիչով քերեք ու խառնեք մայոնեզի հետ:
- Անանասի օղակները կիսեք: Դրանց վրա քսեք պանրային զանգվածը, պանրի վրա տեղադրեք ծովախեցգետինը: Զարդարեք կանաչու տերևներով: