...

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնով ու դեղձով աղցան

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնով ու դեղձով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 500 գ ծովախեցգետին
  • 8 հատ չերրի լոլիկ
  • 1 հատ դեղձ
  • 1թ.գ. կիտրոնի հյութ
  • 4 ճ.գ. մայոնեզ
  • 1 թ.գ. կոնյակ
  • 1/2 հատ լայմ
  • աղացած կայենյան պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ծովախեցգետինները կիտրոնի հյութով աղաջրի մեջ եփեք, հետո մաքրեք:
  2. Դեղձի վրա պատառաքաղով անցքեր արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, կեղևը մաքրեք, կիսեք, կորիզը հեռացրեք ու կտրտեք:
  3. Չերրի լոլիկները կիսեք:
  4. Պատրաստած բաղադրիչները խառնեք:
  5. Սոուսի համար մայոնեզը խառնեք կոնյակի ու կայենյան պղպեղի հետ:
  6. Մատուցելիս աղցանը լցրեք հազարի տերևների վրա, վրան լցրեք սոուսը:
  7. Ցանկության դեպքում աղցանը զարդարեք կանաչիով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ