...

Հեշտ ու համեղ. Դդմիկով ձվածեղ բանկայի մեջ

Հեշտ ու համեղ. Դդմիկով ձվածեղ բանկայի մեջ

Ձվածեղի պատրաստման այս եղանակը հեշտ է ու հատուկ հմտություններ չի պահանջում: Պատրաստեք դդմիկով ձվածեղը առավոտյան նախաճաշի համար: 

Բաղադրիչները
1 բաժնի համար

  • 2 հատ ձու
  • 20 գ դդմիկ
  • 50 մլ կաթ 
  • 10 գ կարագ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը ջարդեք խորը պնակի մեջ, վրան լցրեք կաթն ու հարեք մինչև մակերեսին պղպջակների հայտնվելը:
  2. Դդմիկը խոշոր քերիչով անցկացրեք, ավելացրեք կաթնաձվային խառնուրդին:
  3. Ըստ ճաշակի՝ համեմեք աղ ու պղպեղով:
  4. Փոքր չափի բանկան ներսից պատեք կարագով:
  5. Բանկայի մեջ լցրեք կաթնաձվային խառնուրդը:
  6. Վերցրեք կաթսան, մեջը կտորից անձեռոցիկ փռեք, վրան դրեք բանկան: Կաթսայի մեջ տաք ջուր լցրեք այնքան մինչև ջրի մակարդակը բանկայի զանգվածից մի փոքր բարձր լինի:
  7. Կաթսան դրեք կրակին, ջուրը եռացրեք, ապա կրակը թուլացրեք, կաթսան կափարիչով ծածկեք ու 20-25 րոպե եփեք մինչև ձվածեղի պատրաստ լինելը:
  8. Պատրաստի ձվածեղը հենց իր բանկայով անմիջապես մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   356 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ