...

Հեշտ ու համեղ. Դդմիկով ու սնկով սուպ-պյուրե

Հեշտ ու համեղ. Դդմիկով ու սնկով սուպ-պյուրե

Պատրաստեք այս համեղ սուպ-պյուրեն:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ դդմիկ
  • 3 բաժակ հավի արգանակ
  • 100 գ սունկ
  • 2 ճյուղ սամիթ
  • 4 ճ.գ. սերուցք
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • աղացած սև պղպեղ
  • մի փոքր աղացած կոճապղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Դդմիկները կիսեք, սերմերը հեռացրեք, կտրտեք ու թեթևակի տապակեք յուղի կեսով: Լցրեք արգանակը, հասցրեք եռման աստիճանի ու 10 րոպե եփեք: Դդմիկները թողեք հովանան:
  2. Պատրաստի դդմիկները արգանակի հետ բլենդերով հարեք: Ապա ավելացրեք սերուցքը, աղը, աղացած սև պղպեղը, կոճապղպեղը, խառնեք ու հասցրեք եռման աստիճանի:
  3. Սամիթը մանր կտրատեք:
  4. Սունկը մաքրեք: Մեծ սնկերը կտրատեք, իսկ մանրը ամբողջական թողեք ու տապակեք մնացած յուղի մեջ, աղ արեք:
  5. Մատուցելիս սուպ-պյուրեի վրա լցրեք տապակած սնկերն ու ցանեք կտրտած սամիթը:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ