...

Հեշտ ու համեղ. Դդմիկով սուֆլե

Հեշտ ու համեղ. Դդմիկով սուֆլե

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 2-3 հատ դդմիկ
  • 200 մլ սերուցք (20%)
  • 100 գ պինդ պանիր
  • 3 հատ ձու
  • 2 ճ.գ. ալյուր
  • 20 գ կարագ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Դդմիկները լվացեք, մաքրեք կեղևից ու խոշոր քերիչով քերեք:
  2. Ձվի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացրեք:
  3. Պանիրը խոշոր քերիչով քերեք: 1/3 մասը պահեք սուֆլեի վերին շերտի համար, իսկ մնացածը խառնեք դեղնուցի հետ: Սպիտակուցը հարեք մինչև խիտ փրփուր ստանալը:
  4. Քերած դդմիկին ավելացրեք պանիրը դեղնուցով, սերուցքը, ալյուրը, աղն ու աղացած պղպեղը: Խառնեք:
  5. Վերջում զգուշորեն ավելացրեք հարած սպիտակուցը, խառնեք:
  6. Տապակը պատեք կարագով, մեջը լցրեք ստացված զանգվածը:
  7. Վրան լցրեք քերած պանիրը և 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  8. Պատրաստ լինելուց հետո 10-15 րոպե թողեք անջատած ջեռոցի մեջ ու կարող եք մատուցել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ