...

Հեշտ ու համեղ. Դդմիկով տաք աղցան

Հեշտ ու համեղ. Դդմիկով տաք աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 2 հատ դդմիկ
  • 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • 1 պճեղ սխտոր
  • 50 գ ընկույզ
  • 5 ճյուղ մաղադանոս
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Դդմիկը լվացեք, փոքր խորանարդների ձևով կտրատեք: Մեծ թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը, դդմիկը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Կտրտած դդմիկը պիտի մեկ շերտով տապակեք, եթե թավան փոքր է, մաս-մաս տապակեք:
  2. Մաղադանոսը մանր կտրատեք, փոքր կտորներով կտրատեք նաև ընկույզը:
  3. Պատրաստի դդմիկը լցրեք պնակի մեջ, վրան լցրեք ճզմած սխտորը:
  4. Ավելացրեք կտրտած մաղադանոսն ու ընկույզը: Աղ ու պղպեղ արեք: Խառնեք: 
  5. Լցրեք աղցանամանի մեջ ու միանգամից մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ