...

Հեշտ ու համեղ. Դդումով ու չամիչով շոգեխաշած հավ

Հեշտ ու համեղ. Դդումով ու չամիչով շոգեխաշած հավ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 6 հատ հավի բուդ
  • 530 գ դդում
  • 55 գ չամիչ
  • 1 գլուխ սոխ
  • 50 գ տոմատի մածուկ
  • կես թ. գդալ աղ
  • կես թ. գդալ աղացած կարմիր պղպեղ
  • կես թ. գդալ աղացած սև պղպեղ
  • կես թ. գդալ աղացած դարչին
  • կես թ. գդալ աղացած կոճապղպեղ
  • 3 չորացրած մեխակի կոկոն
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 350 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Հավի բդիկները լվացեք ու չորացրեք: Լվացեք նաև չամիչը:
  2. Դդումն ու սոխը մաքրեք: Դդումը միջին չափի կտորներով կտրատեք, իսկ սոխը՝ մանր խորանարդների ձևով:
  3. Բուսական յուղով թավան դրեք կրակին: Հավի բդիկները մի շերտով շարեք թավայի մեջ ու յուրաքանչյուր կողմից մոտ 4-5 րոպե տապակեք:
  4. Ավելացրեք սոխը, ժամանակ առ ժամանակ խառնելով՝ ևս 7 րոպե տապակեք:
  5. Ավելացրեք նաև դդումը, ևս 10 րոպե տապակեք:
  6. Այնուհետև ավելացրեք տոմատի մածուկը: Խառնեք ու ևս 2 րոպե տապակեք:
  7. Ավելացրեք չամիչը, մեխակը, աղացած կոճապղպեղը, դարչինն ու աղացած կարմիր պղպեղը:
  8. Եվս մեկ անգամ խառնեք, լցրեք ջուրն ու թավայի պարունակությունը եռացրեք: Ավելացրեք աղն ու աղացած սև պղպեղը:
  9. Կրակը թուլացրեք ու 30-35 րոպե շոգեխաշեք մինչև հավի պատրաստ լինելը:
  10. Մատուցեք տաք վիճակում՝ որպես առանձին ուտեստ կամ էլ այն լրացրեք խավարտով՝ ըստ ձեր ճաշակի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ