...

Հեշտ ու համեղ. Ձկնկիթով կանապե

Հեշտ ու համեղ. Ձկնկիթով կանապե

Պատրաստեք այս համեղ սենդվիչները:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 300 գ ցորենի ալյուրից պատրաստած հաց
  • 3 ճ.գ. ձկնկիթ
  • 2 հատ խաշած ձու
  • 6 ճ.գ. կարագ
  • 1/2 հատ կիտրոն
  • 1/4 փունջ կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

  1. Խաշած ձվերն օղակաձև կտրատեք:
  2. Հացը կտրատեք, դրանցից օղակներ առանձնացրեք: Հացի օղակներին քսեք կարագի մի մասը, վրան տեղադրեք ձվի օղակները: 
  3. Ձվերի օղակների կողքին մնացած փափկեցրած կարագից 5մմ բարձրության եզրեր արեք: Ձվի օղակի կենտրոնում լցրեք ձկնկիթը:
  4. Կանապեն զարդարեք կիտրոնի կտորներով ու կանաչ սոխով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1531 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ