...

Հեշտ ու համեղ. Ձմերուկով ու անանուխով աղցան

Հեշտ ու համեղ. Ձմերուկով ու անանուխով աղցան

Պատրաստեք այս համեղ ամառային աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500-600 գ ձմերուկի միջուկ
  • 1 հատ կիտրոն
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 10 գ անանուխ
  • 100 գ ֆետա պանիր
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ձմերուկի միջուկը խորանարդաձև կտրատեք: Ավելացրեք մանրացրած ֆետա պանիրը, լվացած, չորացրած ու կտրտած անանուխը:
  2. Կիտրոնի կեղևը քերիչով քերեք, ավելացրեք աղցանին: Ավելացրեք նաև կիտրոնի հյութը, ձիթապտղի ձեթը, աղն ու պղպեղը: Խառնեք ու անմիջապես մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ