...

Հեշտ ու համեղ. Ձվով, կարտոֆիլով ու խոզապուխտով աղցան

Հեշտ ու համեղ. Ձվով, կարտոֆիլով ու խոզապուխտով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 700 գ կարտոֆիլ
  • 4 հատ ձու
  • 200 գ խոզապուխտ
  • 1 փունջ կանաչ սոխ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 փունջ ռուկոլա
  • 150 գ պինդ պանիր

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը 20-25 րոպե եփեք, ձուն էլ՝ 10 րոպե: Հովացրեք ու մաքրեք:
  2. Ձուն ու կարտոֆիլը խոշոր կտորներով կտրատեք, իսկ խոզապուխտը՝ փոքր կտորներով: Կտրատեք կանաչ սոխը:
  3. Խառնեք պատրաստի բաղադրիչները, աղ ու պղպեղ արեք:
  4. Աղցանը լցրեք ռուկոլայի վրա, վրան քերած պանիր լցրեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   271 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ