...

Հեշտ ու համեղ. Ձվով ու կանաչիով մսային արգանակ

Հեշտ ու համեղ. Ձվով ու կանաչիով մսային արգանակ

Պատրաստեք տավարի մսի արգանակով ու ձվով այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 կգ տավարի փափկամիս
  • 250 գ տավարի ոսկոր
  • 1 լիտր ջուր
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 1/2 մաղադանոսի արմատ
  • 4 հատ խաշած ձու
  • 4 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Տավարի ոսկորների վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք՝ եռա, հեռացրեք փրփուրն ու ճարպը: Արգանակը թույլ կրակի վրա 1 ժամ եփեք, ապա ավելացրեք տավարի միսը, 10 րոպե եփեք, աղ արեք, հեռացրեք փրփուրն ու ճարպը: Եփեք մինչև մսի պատրաստ լինելը:
  2. Սոխը, գազարն ու մաղադանոսի արմատը խոշոր կտրատեք: Սոխն ու գազարը տեղադրեք տապակի մեջ, ջեռոցում տապակեք: Բանջարեղենը ավելացրեք արգանակին պատրաստ լինելուց 30 րոպե առաջ: Պատրաստի արգանակը աղով ու պղպեղով համեմեք:
  3. Մատուցելիս ափսեի մեջ տեղադրեք կիսած ձուն, վրան լցրեք արգանակը, ապա լցրեք կտրտած կանաչին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   982 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ