...

Հեշտ ու համեղ. Ֆակես

Հեշտ ու համեղ. Ֆակես

Ֆակեսը Հունաստանում հայտնի ոսպով ապուր է: Այս ապուրը պատրաստելու համար կանաչ կամ շագանակագույն ոսպ ընտրեք: Լոլիկն էլ կարող եք փոխարինել տոմատի մածուկով:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 180-200 գ ոսպ
  • 150-200 մլ լոլիկ՝ սեփական հյութի մեջ կամ տոմատի մածուկ
  • 1 լ ջուր
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 1-2 պճեղ սխտոր
  • 1/4 թեյի գդալ խնկածաղիկ (орегано)
  • 1/4 թ.գ. հազրեվարդ (розмарин)
  • 2 հատ դափնու տերև
  • 1/2 թ.գ. աղ
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  1. Ոսպը սառը ջրով լվացեք ու 10 րոպե եփեք:
  2. Հաստ հատակով կաթսայում յուղի մեջ տապակեք համեմունքները, հետո ավելացրեք կտրտած սխտորն ու սոխը, 1-2 րոպե տապակեք:
  3. Ապա ավելացրեք քերած գազարն ու ևս 3-5 րոպե տապակեք:
  4. Ավելացրեք ոսպը, դափնու տերևն ու 1 լ ջուրը: Թույլ կրակի վրա 10 րոպե եփեք:
  5. Ավելացրեք տոմատի մածուկը, աղն ու պղպեղը: Շարունակեք թույլ կրակի վրա եփել ևս 20-30 րոպե:
  6. Լցրեք ափսեների մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ