...

Հեշտ ու համեղ. Գարնանային աղցան

Հեշտ ու համեղ. Գարնանային աղցան

Պատրաստեք կաղամբով, խնձորով ու բողկով այս թեթև, գարնանային աղցանը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 200 գ կաղամբ
  • 1-ական փունջ համեմ, մաղադանոս ու թարխուն
  • 2 հատ կանաչ խնձոր
  • 2 գլուխ սոխ
  • 3 հատ եփած ձու
  • 50 գ բողկ
  • 1 թ.գ. կիտրոնի հյութ
  • 1/2 բաժակ թեթև մայոնեզ
  • աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբի տերևներն առանձնացրեք ու խոշոր կտորներով կտրատեք:
  2. Մաղադանոսի, համեմի ու թարխունի ճյուղերը խոշոր կտրատեք:
  3. Խնձորը կտրատեք ու ցողեք կիտրոնի հյութով:
  4. Սոխը կիսաօղակաձև կտրատեք. իսկ ձուն ու բողկը՝ կիսալուսնաձև: 
  5. Կտրտած բաղադրիչները խառնեք:
  6. Մատուցելիս աղցանի վրա աղացած սպիտակ պղպեղ արեք, վրան մայոնեզ լցրեք ու ձևավորեք կտրտած համեմով ու մաղադանոսով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ