...

Հեշտ ու համեղ. Գազարով, հավի մսով ու կաղամբով աղցան

Հեշտ ու համեղ. Գազարով, հավի մսով ու կաղամբով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • 1 թ.գ. աղացած պապրիկա
  • 1/2 թ.գ. աղացած գինձ (кориандр)
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 250 գ հավի փափկամիս
  • 100 գ կաղամբ
  • 1 հատ գազար
  • 1 հատ բուլղարական պղպեղ

Համեմելու համար

  • 40 մլ բուսական յուղ
  • 20 մլ սոյայի սոուս
  • 5 մլ կիտրոնի հյութ
  • 1 թ.գ. շաքարավազ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խառնեք բուսական յուղը, պապրիկան, գինձը, աղն ու աղացած սև պղպեղը: Հավի մսի վրա քսեք ստացված խառնուրդն ու դրեք փայլաթիթեղով պատված տապակի մեջ: 30 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  2. Կաղամբը շատ բարակ շերտերով կտրատեք: Գազարը քերեք կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Բուլղարական պղպեղն ու տապակած հավի միսը բարակ շերտերով կտրատեք:
  3. Խառնեք համեմելու համար նախատեսված բոլոր բաղադրիչները: Ստացված համեմունքը լցրեք աղցանի կտրտած բաղադրիչների խառնուրդի վրա, խառնեք: Աղցանը 1-2 ժամով տեղադրեք սառնարանում: Հանեք սառնարանից, լցրեք աղցանամանն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   263 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ