Պատրաստեք այս համեղ պիցցան:
Բաղադրիչները
6 բաժնի համար
Խմորի համար
- 2/3 թ.գ. չոր խմորիչ
- 120 մլ ջուր
- 1/4 թ.գ. շաքարավազ
- 150-180 գ ցորենի ալյուր
- 1/3 թ.գ. աղ
- 1 ճ.գ. մի փոքր ավելի ձիթապտղի ձեթ
Խմորի վրա շարելու համար
- 40-50 գ գորգոնզոլա կամ կապույտ բորբոսով այլ պանիր
- 60-80 գ մոցարելլա պանիր
- 1/2 հատ տանձ
- ընկույզ՝ ըստ ճաշակի
- 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ՝ ըստ ճաշակի
- մեղր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Խմորիչը խառնեք տաք ջրի ու շաքարավազի հետ: 5 րոպե թողեք մնա:
- Մաղեք ալյուրը, խառնեք աղի հետ: Վրան լցրեք շաքարավազով և խմորիչով ջուրն ու խմոր հունցեք:
- Խմորը տեղադրեք խորը պնակի մեջ, ծածկեք: 1-2 ժամ թողեք տաք տեղում:
- Գորգոնզոլան փշրեք: Մոցարելլան խոշոր քերիչով քերեք:
- Տանձը բարակ կտրատեք: Ընկույզները մի քանի մասի բաժանեք:
- Խմորը շրջանաձև կամ ուղղանկյունաձև բացեք, տեղադրեք փայլաթիթեղով պատած տապակի մեջ:
- Խմորի վրա 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ քսեք, մի փոքր աղ արեք: Տեղադրեք տանձի կտորներն ու վրան լցրեք պանիրը:
- Մոտ 7-10 րոպեով տեղադրեք 230 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
- Մատուցելուց առաջ մի քանի կտոր ընկույզ շարեք վրան, ցանկության դեպքում նաև մեղր լցրեք: