Ոչխարի մսով ու ձավարեղենով այս ապուրը արաբերենից թարգմանությամբ նշանակում է մետաքսե:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 70 գ սիսեռ
- 100 գ կանաչ կամ շագանակագույն ոսպ
- 900 գ լոլիկ՝ սեփական հյութի մեջ
- 1 գլուխ սոխ
- 1 ճյուղ նեխուր
- 225 գ ոչխարի կամ տավարի միս
- 1-ական փոքր փունջ համեմ ու մաղադանոս
- 3 ճ.գ. բուսական յուղ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 1 ճ.գ. աղացած կոճապղպեղ
- 1 թ.գ. աղացած դարչին
- 1/2 թ.գ. աղացած քրքում
- 3350 լ ջուր
- 3 ճ.գ. տոմատի մածուկ
- 3 ճ.գ. բրինձ
- 125 գ ալյուր
- 1/2 հատ կիտրոն
Պատրաստման եղանակը
- Սիսեռը 8 ժամով սառը ջրի մեջ թրջեք: Հետո մաքրեք այն: Ոսպը մաքրեք ու լվացեք:
- Լոլիկը մանր կտրատեք կամ բլենդերով հարեք: Սոխը քերիչով քերեք:
- Նեխուրը մանր կտրատեք, միսը ոչ մեծ կտորներով կտրատեք:
- Մաղադանոսն ու համեմը մանր կտրատեք: Կանաչու մի մասը պահեք զարդարելու համար:
- Մեծ կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, յուղի մեջ 7-10 րոպե տապակեք միսը մինչև կարմրելը: Ավելացրեք սիսեռը, լոլիկը, սոխը, աղն ու համեմունքները:
- Վրան 700 մլ ջուր լցրեք ու եռացրեք: Կրակը թուլացրեք, կաթսան կափարիչով ծածկեք ու 50-60 րոպե եփեք:
- Ապուրի մեջ ավելացրեք ոսպն ու կտրտած կանաչին:
- 250 մլ ջրի մեջ բացեք տոմատի մածուկը, լցրեք ապուրի մեջ ու ևս 2 լիտր ջուր ավելացրեք:
- Ապուրը եռացրեք, կրակը թուլացրեք ու 1 ժամ էլ եփեք:
- Ապուրին ավելացրեք լվացած բրինձն ու ապուրը 30 րոպե եփեք մինչև բրինձի փափկելը:
- Ալյուրը խառնեք 400-500 մլ ջրի հետ: Ալյուրի խառնուրդը դանդաղ, խառնելով լցրեք ապուրի մեջ: Խառնուրդը լցնելը դադարեցրեք, երբ տեսնեք, որ ապուրը թանձրացել է: Հարիրան ևս 5-10 րոպե եփեք:
- Ապուրը լցրեք ափսեների մեջ, յուրաքանչյուր ափսեի մեջ մի կտոր կիտրոն դրեք ու կտրտած կանաչի լցրեք: